ՄՄարիամ Մխիթարյան

Պոլսո հունաց պատրիարքը զգուշացրել է

Պոլսո հունաց պատրիարքը զգուշացրել է

Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը քննադատել է Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարը թանգարանից մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների նախաձեռնությունը։

Հունական ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդը զգուշացրել է, որ «Այա Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհում միլիոնավոր քրիստոնյաների մոտ հակաիսլամական տրամադրություններ կառաջացնի»: Նա հույս է հայտնել, որ այս հարցում կգերակշռի ողջամտությունը։

Պատրիարքը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը պատկանում է համայն մարդկությանը, և «թուրք ժողովուրդը» պատասխանատու է ընդգծել այդ հուշարձանի համընդհանրությունը։

Նա նաև հաղորդել է, որ դեռևս 2016 թ․ տաճարը մզկիթի վերածելու շուրջ իր մտահոգությունները նամակի տեսքով հայտնել էր Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում