ՄՄարիամ Մխիթարյան

Մինսկը մեղադրում է Մոսկվային գազային պայմանագրերը չկատարելու համար

Մինսկը մեղադրում է Մոսկվային գազային պայմանագրերը չկատարելու համար

Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն ասել է, որ ռուսական կողմը չի կատարում գազի ոլորտում համագործակցության իր նախկին պարտավորությունները, ներառյալ գները Բելառուսի համար, հաղորդում է INTERFAX-ը: Սեմաշկոն հայտարարել է, որ Մինսկը գոհ չէ ներկայիս գներից և «մեր գործընկերների կողմից համաձայնագիրը չկատարելուց»: Նա հույս է հայտնել, որ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը կլուծվի 2017 թվականին առաջադրած գազի գների հավասարեցման մասին խնդիրը:

Նախկին դեսպանը հիշեցրել է, որ Բելառուսը վերջին տասը տարվա ընթացքում ակնկալում է ստանալ Ռուսաստանի հետ գազի նույն գինը, քանի որ բելառուսական գազափոխանցման համակարգը վաճառվել է այդ երկրին:

Մինսկը Ռուսաստանից տարեկան ներմուծում է մոտ 20 միլիարդ խորանարդ մետր գազ: 2020 թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով 1000 խորանարդ մետրի դիմաց Բելառուսը վճարում է 127 դոլար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում