ԱԱրման Գալոյան

ՀՀ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը

ՀՀ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը

Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն, շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչը ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս: Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին: Ի լրումն, տեղեկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից: Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային և պրոֆեսիոնալ դաշտում»,- նշել է Գևորգյանը:
 
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ էր հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում