ՄՄարիամ Մխիթարյան

Բանակցություններ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ

Բանակցություններ «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեսակապի միջոցով բանակցություններ է վարել «Թալիբան» ահաբեկչական խմբավորման  ղեկավարության հետ: Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում:

Պոմպեոն շարժման ղեկավարի տեղակալ մուլլա Աբդուլա Հանի Բարադարի հետ զրույցի ընթացքում կոչ է արել շարժման զինյալներին՝ պահպանել ԱՄՆ-ի և Թալիբանի միջև կնքված համաձայնագիրը, ներառյալ՝ ամերիկյան քաղաքացիների վրա չհարձակվելու պայմանավորվածությունը:

Բանակցությունները տեղի են ունեցել The New York Times-ի հրապարակումից հետո, որում նշվում է, որ Մոսկվան գաղտնի պարգևներ է առաջարկել «Թալիբանի» հետ կապված գրոհայիններին Աֆղանստանում ամերիկյան զինծառայողներին սպանելու համար: Հրապարակման մեջ նշված է 2019 թ. ապրիլին Աֆղանստանում ԱՄՆ երեք ծովային հետևակայինների սպանության մասին: Նրանք մահացել էին մեքենայի պայթյունի հետևանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում