ԼԼիլիթ Սեդրակյան

Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում եմ. հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ խնդրելով՝

1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային և այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբևէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, Google Analytics-ի դիտումների տվյալները.

2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները.

3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը։

Հանձնաժողովի պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակվի ամբողջական տեսքով»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում