ՆՆարե Ոսկանյան

Մեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն. Մակունց

Մեր գործողությունները որևէ կերպ օրենքի դաշտից դուրս չեն. Մակունց

«Մեր գործողությունները՝ որպես պատգամավորների, որևէ կերպ չեն հակասում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը, ո՛չ էլ դուրս են պատգամավորի լիազորություններից և գործողություններից»,- այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ հետագայում իրենց խմբակցությունն իրավական պատասխանատվության կենթարկվի:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ պատգամավորների կոնտակտավոր լինելու խնդրին: Ասաց, որ բժիշկների հետ խորհրդակցելով՝ ձեռնարկվում են գործողություններ:  

«Բոլոր այն մարդիկ, որոնք վարակակիր են, մեկուսացված են: Բոլոր այն մարդիկ, որոնք կոնտակտավոր են և ունեն կամ հնարավոր է, որ ունենան ախտանշաններ, հանձնում են թեստեր: Եթե արդյունքը դրական լինի, ապա խորհրդարան չեն գա: Ով այստեղ է, ուրեմն ախտանշան չունի կամ եթե ունեցել է՝ թեստ է հանձնել, և պատասխանը բացասական է  եղել»,- ասաց Մակունցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում