ԱԱրման Գալոյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխությունները

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ մասին սահմանադրական օրենքի փոփոխությունները

Խորհրդարանը քիչ առաջ 80 կողմ ձայնով ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը:

Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ հունիսի 26-ից ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխությունները, և դրանով պայմանավորված՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները անհրաժեշտ է համապատասխանեցնել Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությանը:

Տեղեկացնենք, որ այս նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնեն ու քվեարկության կդրվեն այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում