ՌՌոզա Խաչատրյան

Հովակիմյանը՝ Հրայր Թովմասյանի խորհրդականի՝ եթերում հնչեցրած արտահայտությունների մասին

Հովակիմյանը՝ Հրայր Թովմասյանի խորհրդականի՝ եթերում հնչեցրած արտահայտությունների մասին

ԱԺ արտահերթ նստաշրջանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շեղվեց օրակարգից և անդրադարձավ Հրայր Թովմասյանի խորհրդականներից Գրիգոր Մուրադյանի՝ հունիսի 25-ին հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարություններին: Հովակիմյանն ասաց՝ այդ պաշտոնյան Հայաստանի իշխանությունների, ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ ու լուտանքներ է հնչեցրել:

«Այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի էսպիսի արտահայտություն է անում: Մեջբերում եմ՝ «ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել և, ամենակարևորը՝ հարկադրել, որ այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»: Հասկանո՞ւմ  եք՝ խոսքը հանրային ծառայողի մասին է, որը պետբյուջեից աշխատավարձ է ստանում: Ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևակերպված իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել: Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ տվյալ անձի՝ Հայաստանի իշխանություններին ամեն կերպ վնաս տալու մոլուցքը մինչև ո՞ւր է գնացել»,-  ասաց Հովակիմյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում