ԱԱրման Գալոյան

Միջազգային հանրությունն արձանագրում է խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում. վարչապետ

Միջազգային հանրությունն արձանագրում է խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում. վարչապետ

«Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին այս տեղեկատվությունը, իհարկե, այնքան էլ հրատապ չէ, բայց ուրախ եմ, որ միջազգային հանրությունը արձանագրում է այն խորը փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի տնտեսական միջավայրում:

Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ, և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը:

Սիրելի՛ հայրենակիցներ, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին»,-  տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայացնելով Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ը: Ըստ դրա  Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում