ՄՄարիա Գաբրիելյան

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգ. Reuters

ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Հոնկոնգ. Reuters

ԱՄՆ-ն դադարեցնում է ամերիկյան ռազմական արտադրանքի և երկակի նշանակության որոշ տեխնոլոգիաների արտահանումը Հոնկոնգ։ Այս մասին հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն: Փոխանցում է Reuters-ը: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները ստիպված է ձեռնարկել նման գործողություններ՝ երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։

«Ռիսկի դիմել և թույլ տալ չենք կարող, որ Հոնկոնգ մատակարարվող ապրանքները հայտնվեն Չինաստանի Ազգային ազատագրական բանակի վերահսկողության տակ»,- հայտարարել է Պոմպեոն:

Նա հավելել է, որ եթե Պեկինն այժմ Հոնկոնգին վերաբերվում է «մեկ երկիր, մեկ համակարգ» սկզբունքով, ապա Վաշինգտոնն էլ պետք է նույն կերպ վարվի։

Հունիսի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանում՝ կապված Հոնկոնգի ինքնավարության դեմ Պեկինի ոտնձգության հետ:

Օրենքի միջոցով Չինաստանը կկարողանա ուժեղացնել վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ: Այն նախատեսում է արգելել անջատողական գործունեությունը և պահանջում է, որ ՉԺՀ-ի կենտրոնական կառավարությանը պարբերաբար զեկույց ներկայացվի:


 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում