ՆՆարե Ոսկանյան

Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, լսե՛ք ձեր բժիշկներին. Սարգսյանց

Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ, լսե՛ք ձեր բժիշկներին. Սարգսյանց

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը պարետատան նիստից հետո ճեպազրույցում անդրադարձավ նոր կորոնավիրուսի կլինիկական ընթացքին:

Նրա խոսքով՝ վիրուսը ներթափանցում է հիմնականում շնչուղիներով, որոնք էլ հիմնական թիրախն են:

«Վիրուսը կպչում է հատուկ ընկալիչներին, որոնք առկա են մեր  շնչուղիների մակերեսին: Որոշ դեպքերում նաև կարող են ախտահարվել ստորին շնչուղիները, կարող է զարգանալ թոքաբորբ: Այն անձանց մոտ, որ հիվանդությունը դրսևորվում է, ախտանիշներ են ունենում, 40 տոկոսի դեպքում վարակն ընթանում է թեթև, 40 տոկոսի դեպքում ընթանում է  թոքաբորբով: Մնացած 20 տոկոսից 15-ը ծանր թոքաբորբերն են, իսկ 5-ը ծայրահեղ ծանր ընթացքն է»,- ասաց բժշկուհին:

Նարինե Սարգսյանցը հայտնեց, որ վիրուսը կարող է խաթարել տարբեր օրգանների արյան մատակարարումը: Բժշկուհին խորհուրդ տվեց չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ լսել բժիշկներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում