ՄՄայա Խաչատրյան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված ՀՀ և ԱՀ քաղաքացիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի և Արցախի քաղաքացիներ Կարեն Ղազարյանին, Արայիկ Ղազարյանին և Արսեն Բաղդասարյանին:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները շարունակել են այցելել ձերբակալված անձանց այս ընթացքում ևս՝ մշտադիտարկելու նրանց պահման պայմանները, առողջական վիճակը: Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները` կոմիտեն պատկան մարմինների հետ երկխոսության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների ուժեղացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում