ՄՄարիամ Մխիթարյան

Ինտերպոլը մերժել է Իրանի դատական իշխանությունների հայցը

Ինտերպոլը մերժել է Իրանի դատական իշխանությունների հայցը

Ինտերպոլը հայտնել է, որ չի ​​դիտարկի Իրանի դատական ​​իշխանությունների հավանական հայցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջազգային հետախուզվողների ցուցակում ներառելու վերաբերյալ՝ կապված գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության փաստի հետ: Ինտերպոլը պատճառաբանել է, որ դա հակասում է կազմակերպության ներքին կանոններին: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել են միջազգային ոստիկանության կազմակերպության մամուլի ծառայությունից, որի շտաբը գտնվում է Լիոնում:

«Ինտերպոլի սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն ՝ «կազմակերպություններին խստիվ արգելվում է կատարել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի ցանկացած միջամտություն կամ գործողություն»,- ասել են Ինտերպոլից: «Մեր սահմանադրության և կանոնների դրույթներին համապատասխան՝ Ինտերպոլը չի ​​դիտարկի նման տիպի հարցումները»,- շեշտել են կազմակերպությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում