ՆՆարե Ոսկանյան

Հպարտություն եմ ապրում, որ կարողացա այս մեծ առաքելությամբ ժամանել Հայաստան. ֆրանսահայ բժիշկ

Հպարտություն եմ ապրում, որ կարողացա այս մեծ առաքելությամբ ժամանել Հայաստան. ֆրանսահայ բժիշկ

«Շատ մեծ հպարտություն եմ ապրում, որ կարողացա այս մեծ առաքելությամբ ժամանել Հայաստան և սատարել մեր հայ գործընկերներին: Ես անընդմեջ մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին, որոնք փախել են Հայաստանից 100 տարի առաջ: Պատիվ եմ ունեցել հանդիպել  հայ կոլեգաներին, որոնք շատ կոմպետենտ են, և որոնք աշխատում են օրնիբուն, սակայն ուժասպառ են այս պահին»,- հայտարարեց Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Լորան Փափազյանը, որը ղեկավարում է Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների երկրորդ խումբը:

Փափազյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում: Դրանք են դիմակ կրելը, ձեռքերի ախտահանումը, ֆիզիկական հեռավորություն պահպանելը: Բժշկի խոսքով՝ ոչ միայն այդ համատեքստում, այլև ընդհանրապես պատրաստ է սիրով համագործակցել Հայաստանի գործընկերների հետ ու կիսվել փորձով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում