ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական ատոմակայանները՝ Սկանդինավյան երկրներում ճառագայթման մակարդակի բարձրացման պատճառ

Ռուսական ատոմակայանները՝ Սկանդինավյան երկրներում ճառագայթման մակարդակի բարձրացման պատճառ

Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ներկայացուցիչները մտավախություն են հայտնել մթնոլորտում ռադիոակտիվ իզոտոպների բարձր պարունակության մասին ՝ նշելով, որ ճառագայթման արտահոսքը կարող է լինել Ռուսաստանից:

Նիդեռլանդների իշխանությունները, վերլուծելով Սկանդինավիայի վրա ռադիոակտիվության բարձրացման բնույթը, եկել են այն եզրահանգման, որ աղտոտման աղբյուր կարող է դառնալ Ռուսաստանի արևմտյան ատոմակայաններից մեկը:

Ռուսաստանի ատոմային գործակալության հայտարարության մեջ, սակայն, ասվում է, որ երկրի հյուսիս-արևմուտքում երկու ատոմակայանները նորմալ են գործում, և այնտեղ արտահոսք չի նկատվել, հայտնել է TACC գործակալությունը:

«Սարքավորումների շահագործման վերաբերյալ ոչ մի բողոք չկա, և իզոտոպների ընդհանուր արտանետումը այս ժամանակահատվածում չի գերազանցել թույլատրելի նորմը»,- ասել է Росэнергоатом ընկերության ներկայացուցիչը:

Ավելի ուշ Նիդեռլանդների Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտը հերքել է լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Ռուսաստանը դարձել է Հյուսիսային Եվրոպայում ճառագայթման մակարդակի բարձրացման աղբյուր: Կազմակերպությունը, սակայն, չի բացառել, որ ռադիոնուկլիդները կարող էին Եվրոպա թափանցել Ռուսաստանի արևմտյան հատվածից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում