ՌՌոզա Խաչատրյան

Նախկին իշխանությունները մեդիառեսուրսն օգտագործում են իրենց ընդդիմախոսների դեմ. Մարուքյան

Նախկին իշխանությունները մեդիառեսուրսն օգտագործում են իրենց ընդդիմախոսների դեմ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի տեսանյութում անդրադարձավ հարցին, որ որոշ հեռուստաընկերություններում, կայքերում ու սոցցանցերում հայհոյում են խմբակցության պատգամավորներին, անվանարկում, փորձում վարկաբեկել:

«Հայաստանում նախկին իշխանությունները տիրապետում են մեդիառեսուրսի և սոցիալական ցանցերում եղած ռեսուրսների մոտավորապես 70 տոկոսին: Նրանց ձեռքում այս ռեսուրսը դարձել է մեծ թնդանոթ, որն ուղղվում  է իրենց ընդդիմախոսներին կամ բոլոր նրանց, ովքեր չեն համաձայնում նրանց հետ, ովքեր չեն համաձայնում՝ ջուր լցնել իրենց ջրաղացներին: Խոսքը ՍԴ-ում վիճարկելու այն փաթեթների մասին է, որոնք խորհրդարանում ընդունվել են»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ խմբակցությունը դիմելու է ՍԴ, բայց քանի որ հարցը քաղաքականացվել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Քոչարյանի գործով, ապա իրենք կդիմեն գործի քննությունից հետո, որովհետև նաև ժամկետների առումով որևէ խնդիր չկար:

Մարուքյանի խոսքով՝ նախկին իշխանություններին պետք էր, որ ՍԴ դիմեին հենց այդ օրերին, և դրա համար է սկսվել ամբողջ շանտաժի, վիրավորանքի արշավն ընդդեմ «Լուսավոր Հայաստանի»:

«Մեզ թիրախավորել են մի բանի համար, որ մենք Հայաստանում այսօր զբաղեցնում ենք ընդդիմադիր բևեռը: Ընդդիմադիր դաշտն ուզում են վարկաբեկել, ուզում են այդ բևեռը հանել շարքից: Ինչո՞ւ. որովհետև մինչև իրենք չզբաղեցնեն ընդդիմադիր բևեռը, չեն կարող փորձել լինել իշխանության այլընտրանք, և վերադառնալ իշխանության, որ թալանեն ձեր մանկապարտեզները, թալանեն ճանապարհաշինության գումարները, թալանեն բանակը և թալանեն մեր ընտանիքները, էն, ինչ որ երկար տարիներ տեղի էր ունենում ՀՀ-ում»,- նշեց խմբակցության ղեկավարը՝ հավելելով՝ ամեն ինչ անելու են, որ նախկին իշխանությունը ոչ մի շանս ու հնարավորություն չունենա որևէ լեգիտիմ իրավիճակում վերադառնալու իշխանության, և ամեն բան անելու են, որ այսօրվա գործող իշխանությունն էլ իր հակակշիռների և փոխզսպումների սահմաններում լինի իր ժամկետով և փոփոխվելու հնարավորություն լինի, իսկ իրենք ձգտում են իշխանության, բայզ ուզում են իրենց հանել այդ շարքից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում