ԱԱրսեն Մկրտչյան

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների միջև

Հունիսի 26-ին տեսակապի ձևաչափով քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:

Խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Վասիլի Բոդնարը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման հեռանկարները:

Ընդգծվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի և միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով շփումների ակտիվացումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում