ՄՄարիամ Մխիթարյան

Հնդկաստանը շտապ ռուսական կործանիչներ է գնում. Коммерсантъ

Հնդկաստանը շտապ ռուսական կործանիչներ է գնում. Коммерсантъ

Հնդկաստանը շատ շտապ ձեռք կբերի ռուսաստանյան МиГ-29 և Су-30МКИ  կործանիչներ, ինչպես նաև С-400 հակաօդային պաշտպանության համակարգեր՝ կապված Չինաստանի և Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով հնդկական ռազմական աղբյուրները:

Նրանք ասել են, որ Դելին պետք է անհապաղ չեզոքացնի այն երկրներից սպասվող վտանգները, որոնք արագ արդիականացնում են իրենց օդուժը: Ըստ Հնդկաստանի, ագրեսիայի դեպքում ռուսական զենքերը թշնամուն կզրկեն օդում գերակայություն ձեռք բերելու հնարավորությունից:

Թերթը գրում է, որ անցյալ տարի Հնդկաստանը պայմանագիր է կնքել С-400-ի մատակարարման վերաբերյալ և արդեն փոխանցել է մոտ 800 միլիոն դոլար: Հնդկաստանը պետք է զենքը ձեռք բերեր 2021 թ., սակայն երկրի պաշտպանության նախարարի Ռուսաստան կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ Դելին ակնկալում է զենքը ստանալ մինչև 2020 թվականի վերջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում