ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը հրաժարվել է Արևմտյան ափի հողերի բռնակցումից. The Times of Israel

Իսրայելը հրաժարվել է Արևմտյան ափի հողերի բռնակցումից. The Times of Israel

Իսրայելը հրաժարվել է բռնակցել Պաղեստինի տարածքները Հորդանանի հովտում՝ ընտրելով հողերի գրավման խորհրդանշական տարբերակը: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:

Իր ծրագրի մասին Իսրայելը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին տեղեկացրել է Հորդանանի միջոցով: Ենթադրվում է, որ երկիրը մտադիր է սահմանափակվել Արևմտյան ափի երկու-երեք բնակավայրի անեքսիայով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարչապետ Նեթանյահուն փակ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածքների զավթման չորս տարբերակ. սկսած տարածաշրջանի միանգամից 30 տոկոսի  գրավումից մինչև ավելի փոքր խորհրդանշական բռնակցումը:

Իսրայելական կողմը վստահեցրել է, որ կփորձի պահպանել այդ համաձայնությունը պաղեստինցիների հետ ցանկացած բանակցություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում