ՄՄարիամ Մխիթարյան

Գախարիայի ելույթն ուղեկցվել է բողոքի ցույցերով. Aliq

Գախարիայի ելույթն ուղեկցվել է բողոքի ցույցերով. Aliq

Վրաստանի վարչապետ Գախարիան ելույթ է ունեցել խորհրդարանում և ներկայացրել է կառավարության գործունեության տարեկան հաշվետվությունը: 

Վարչապետի ելույթին զուգահեռ խորհրդարանի շենքի դիմաց «Գախարիայի 12 ստերը» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացրել «Փոխիր» շարժման ակտիվիստները: Մի քանի տասնյակ երիտասարդներ ձեռքերին պահել են Գախարիայի պնդումներով պաստառները, որոնք նրանք կեղծ են համարում: Դրանք բոլորը կապված են նախորդ տարվա հունիսի 20-21-ի դեպքերի հետ, երբ հակառուսական տրամադրությունները վերաճեցին բողոքի ցույցերի և ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների, իսկ իրավապահները հատուկ տեխնիկա, արցունքաբեր գազ, մահակներ ու ռետինե փամփուշտներ  կիրառեցին ցույցերը ցրելու համար: 240 մարդ, այդ թվում՝ 30 լրագրող,  հայտնվեց հիվանդանոցում, 2 ցուցարար կորցրեց աչքը:

Այս դեպքերի ժամանակ Գախարիան զբաղեցնում էր երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նա վարչապետ դարձավ 2019-ի սեպտեմբերին՝ չնայած այն հանգամանքին, որ գրեթե 3 ամիս տևած բազմահազարանոց ցույցերը Թբիլիսիում պահանջում էին նրա հրաժարականը ՆԳ նախարարի պաշտոնից: Խորհրդարանի մոտ ոստիկանական ուժեր էին հավաքվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում