ՄՄարիամ Մխիթարյան

Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը՝ Թուրքիայի խորհրդարանում. Ermenihaber

Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը՝ Թուրքիայի խորհրդարանում. Ermenihaber

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» հայկական մենաստանի հարցը  բերել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։

Վանի Աքբոյու թաղամասում գտնվող վանական համալիրը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակ ավերվում է։ Հայ պատգամավորը հիշեցրել է, որ 16-րդ դարի՝ ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցը ժամանակին մոտ 300 կույսի է ապաստան տվել ու եղել է տարածաշրջանում կարևոր կրթական կենտրոնը:

«Ցավոք, տարիներ շարունակ լքվածության և գանձախույզների վանդալիզմի հետևանքով համալիրը գրեթե լիովին ոչնչացման եզրին է հայտնվել»,- նշել է պատգամավորը։ Վանի և շրջակայքի պատմամշակութային կոթողներն, ըստ Փայլանի, գանձախույզների ուշադրության կենտրոնում են հայտնվում ու ավերվում իշխանությունների անտարբերության հետևանքով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում