ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը նախագահ Թրամփի թիրախում է. Daily Mail

Բայդենը նախագահ Թրամփի թիրախում է. Daily Mail

Առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության ամենահավանական թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սխալմամբ  երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը ներկայացրել է 120 միլիոն:

Դեպքը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Լենգաստեր քաղաքում Բայդենի ելույթի ժամանակ: Քաղաքական գործիչն ասել է, թե Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից արդեն մահացել է մոտ 120 միլիոն մարդ: Հետո, իհարկե, նա ուղղել է իրեն՝ նշելով, որ իրականում վարակի զոհ է դարձել մոտ 120 հազար ամերիկացի:

Չնայած այդ ուղղումին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առիթը բաց չի թողել և անմիջապես արձագանքել է իր հիմնական հակառակորդի սխալին: Նա նշել է, որ նման սխալներն անընդունելի են մի մարդու համար, որը պատրաստվում է դառնալ պետության ղեկավար: «Երբ նա խոսում է, չի կարողանում երկու նախադասություն իրար կապել ... նկատի ունեմ, որ այս մարդն ընդհանրապես խոսել չգիտի»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ իր ելույթներից մեկում Բայդենն ասել էր, որ 2007 թվականից ի վեր ԱՄՆ-ում հրազենից մահացել է 150 միլիոն քաղաքացի, այն դեպքում, երբ այդ երկրի բնակչությունը 327 միլիոն է: Մեկ այլ տեղ նա հայտարարել էր, թե պայքարելու է սենատորի, ոչ թե նախագահի պաշտոնի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում