ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի օմբուդսմենը մեղադրում է երկրի նախագահին. Aliq

Վրաստանի օմբուդսմենը մեղադրում է երկրի նախագահին. Aliq

Վրաստանում մարդու իրավունքների մասին 2019 թվականի զեկույցը հրապարակելիս օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը նկատի է ունեցել 2019 թ.  օգոստոսին «Մարիամոբա» տոնի առթիվ նախագահի համաներումը, որը շնորհվեց 34 դատապարտյալի, այդ թվում՝ 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեին: Նա իր պատիժն էր կրում Բաթումում 22-ամյա ոստիկանին սպանելու համար:

Ի դեպ, այդ ներումից հետո կալանավորներից մեկը հերթական հանցագործությունը կատարեց՝ ազատ օգտագործելով ազատությունը: Դա Սալոմե Զուրաբիշվիլիին ստիպեց  ներման համար ժամանակավոր մորատորիում հայտարարել, ինչը չխանգարեց, որ նախագահն օմբուդսմենի զեկույցում հայտնվի որպես քաղաքացու կյանքի իրավունքը խախտողներից մեկը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում