ՄՄարիամ Մխիթարյան

Կուրիլյան կղզիները՝ ռուս-ճապոնական հակասության պատճառ. РИА Новости

Կուրիլյան կղզիները՝ ռուս-ճապոնական հակասության պատճառ. РИА Новости

Ճապոնիան բողոք է ներկայացրել Ռուսաստանին՝ Կուրիլյան կղզիների շրջանում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար: 

Ճապոնական կողմը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են Օխոտի ծովում՝ ներառյալ Կունաշիրի, Շիկոտանի, Իտուրուպի և Հաբոմայի կղզիների տարածքում: РИА Новости-ն շեշտել է, որ Մոսկվան նախկինում նախազգուշացրել էր Տոկիոյին հետազոտությունների մասին, որոնք կտևեն երեք ամիս:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Տոկիոյի միջև չի կնքվել խաղաղության պայմանագիր և դրա ստորագրման հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասի՝ Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և Հաբոմայի կղզիների  շուրջ չկարգավորված տարածքային վեճն է:

Ճապոնական կողմը Հարավային Կուրիլյան կղզիները անվանում է «հյուսիսային տարածքներ» և չի ճանաչում դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը: Մոսկվան, իր հերթին, չի ընդունում տարածքային վեճի փաստը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում