ՆՆարե Ոսկանյան

Որպես ՍԴ աշխատակազմի ղեկավար՝ որևէ մարմնից փաստաթուղթ չեմ ստացել. Ղազարյան

Որպես ՍԴ աշխատակազմի ղեկավար՝ որևէ մարմնից փաստաթուղթ չեմ ստացել. Ղազարյան

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր տեղեկացրել է, որ երեկվանից Հրայր Թովմասյանն արձակուրդ է մեկնել, իսկ ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը:

1lurer.am-ը Ղազարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է Գյուլումյանը կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, եթե այսօրվանից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով նա դադարում է լինել ՍԴ անդամ:

«Ես ինքս՝ որպես ՍԴ աշխատակազմի ղեկավար, որևէ մարմնից, որևէ պատասխանատու կոնկրետ պաշտոնյայից ինչ-որ մի գրություն, ծանուցում, որևէ փաստաթուղթ չեմ ստացել, որը որ պետք է վկայի, որի վրա հիմնվենք: Երեկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահը, կարգադրություն է ստորագրել արձակուրդ գնալու մասին և այդ կարգադրությամբ նշել է, որ դատարանի նախագահի  պարտականությունները կատարում է տիկին Գյուլումյանը: Ես այս պահի դրությամբ չգիտեմ որևէ մարդու, որ պետք է զեկուցվի այսօրվա գործերը, որի վերաբերյալ նա որոշում կայացնի»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ղազարյանը:

ՍԴ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ տիկին Գյուլումյանը հայտարարել էր, որ ըստ իր մեկնաբանության՝ կատարված սահմանադրական փոփոխությունները իրեն չեն առնչվում, քանի որ նա պաշտոնը ստանձնել է 2014 թվականին, լրիվ նոր հիմունքներով: «Այսինքն՝ ոչ թե շարունակել է իր նախկին պաշտոնավարումը, այլ դատավոր է ընտրվել լրիվ նոր հիմունքներով: Նրա մեկնաբանությամբ՝ ինքը դեռ պետք է պաշտոնավարի: Ավելին՝ 2020 թվականի ընթացքում ՍԴ փոփոխություններից հետո տիկին Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ՝ ՍԴ փոփոխություններից հետո: Իրականացված փոփոխություններով ոչ մի կերպ չի արտացոլվում»,- ասաց Ղազարյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանն ու  Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում