ՆՆարե Ոսկանյան

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են

Սահմանադրական դատարանի անդամներ Հրայր Թովմասյանն ու  Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդում են. 1lurer.am-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Հարցին, թե քանի՞ օրով են ՍԴ անդամները մեկնել արձակուրդ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարը չմանրամասնեց: Ղազարյանն ասաց, որ երկուսն էլ օգտվել են իրենց հասանելիք արձակուրդային օրերից, և ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը:

Հիշեցնենք, որ այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով ՍԴ 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է` Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում