ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահի մոտ քննարկվել է ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը

Արցախի նախագահի մոտ քննարկվել է ներդրումային հիմնադրամի գործունեության ռազմավարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, այսօր՝ հունիսի 25-ին, հրավիրել է հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու hիմնադրամի առաջիկա տարիների գործունեության ռազմավարությունը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի դերը հանրապետության տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ հիմնադրամն ունի համապատասխան գործիքակազմ, և հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող ծրագրերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում