ԱԱրման Գալոյան

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ. դրանում կատարված փոփոխությունները վաղը մտնելու են ուժի մեջ

Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ. դրանում կատարված փոփոխությունները վաղը մտնելու են ուժի մեջ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է ՍԴ չորս անդամների՝ այսօրվա հայտարարությանը:

«Անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ ՀՀ ՍԴ չորս դատավորների` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումների վերաբերյալ հայտարարությանը՝ հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրության փոփոխությամբ սահմանված անցումային դրույթներն ունեն անմիջական ազդեցություն, և դրանց գործողությունը պայմանավորված չէ այլ ակտերի ընդունմամբ: Օրենքների համապատասխանեցումները Սահմանադրությանը կկատարվեն սեղմ ժամկետներում, սակայն դրանով չի միջնորդավորվել Սահմանադրության փոփոխությունների գործողությունը, որը վաղը մտնելու է ուժի մեջ»,- գրել է Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում