ԱԱրման Գալոյան

Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին

Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մասին որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին

ԲԴԽ-ն ավարտել է Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Իսկ ԲԴԽ որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին:

Հիշեցնենք՝ Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ է դիմել արդարադատության նախարարությունը: Միջնորդության առիթ է հանդիսացել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումը, ըստ որի՝ դատավորը դատական նիստին իր հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ:

«Ես հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը»,- ասել էր դատավոր Ազարյանը։

Արդարադատության նախարարությունում այս կապակցությամբ հարուցվել էր վարույթ: Ըստ նախարար Ռուստամ Բադասյանի՝ Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաև իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել:

Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծիք է հայտնել, որ այսպես փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի նկատմամբ։

Իր ամփոփիչ ելույթում նախարար Բադասյանն այսօր հակադարձել է. «Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ունի բացառապես իրավական հիմք, և որևէ այլ դրդապատճառ չկա։ Մենք թե´ պարոն Ազարյանի, թե´ ցանկացած այլ դատավորի կողմից արդարադատության իրականացումը և անկախության երաշխավորումը կասկածի տակ չենք դնում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում