ՆՆարե Ոսկանյան

Չեմ հիշում մեկ դեպք, որ ԿԸՀ-ն փոխել է թվային ցուցանիշները. Մուկուչյան

Չեմ հիշում մեկ դեպք, որ ԿԸՀ-ն փոխել է թվային ցուցանիշները. Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարբեր տարիներին տեղի ունեցած ընտրակեղծիքներին: 

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր այն տեղամասերի հետ կապված, որոնցում եղել են դիմումներ, բողոքներ, ահազանգեր, ինքներդ տեսել եք, որ հրապարակային քննության առարկա է դարձրել ԿԸՀ նիստերի ժամանակ: ԿԸՀ-ն իր իրավասության տիրույթում, վարչական վարույթի շրջանակում, դրանք քննել և որոշումներ կայացրել է»,- ասաց Մուկուչյանը: 

Ըստ նրա՝ ԿԸՀ-ն լիարժեք ծավալով կյանքի է կոչել իր լիազորությունները՝ բացառապես առաջնորդվելով օրենքով ամրագրված պահանջների պահպանմամբ:

«Ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ կազմվել է արձանագրություն, բերվել է ԿԸՀ, և ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ փոխել է այդ թվային ցուցանիշները և այլն»,- ասաց Տ. Մուկուչյանը:  

ԿԸՀ նախագահի խոսքով՝ եղել են գովազդային վահանակներ, տեղամասերում փակցված պաստառներ, որոնք ուղղակիորեն կոչ էին ընտրողներին ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ընտրակաշառք ստանալը նաև քրեորեն պատժելի արարք է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում