ԱԱրսեն Մկրտչյան

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովենիայի բարեկամ ժողովրդին Սլովենիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։

Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը երկկողմ ձևաչափում և Եվրոպական միության հետ մեր գործընկերության շրջանակներում։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի սերտացնել և ամրապնդել մեր երկկողմ օրակարգը, որին լրացուցիչ խթան կարող է հաղորդել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում