ՌՌոզա Խաչատրյան

Երկրի անվտանգությանը սպառնացող առաջին բայղուշությունն արեց համազգային փեսան. Քոչարյան

Երկրի անվտանգությանը սպառնացող առաջին բայղուշությունն արեց համազգային փեսան. Քոչարյան

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանը շարունակվում է: Ներկա է 71 պատգամավոր: Քննարկվում է ՀՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ անվտանգության մասով երկրի արդյունքներին և ափսոսանք հայտնեց, որ դահլիճում չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, քանի որ նրանք էին վերջին օրերին Կառավարության 97 կամ 100 տոկոս փոփոխության մասին խոսում:

«Վերջին ժամանակներս սկսեցին հայտնվել բայղուշներ և անել բայղուշություններ: Առաջին մեծ բայղուշությունն արեց համազգային փեսան, երբ իր սերիալներից մեկում անդրադարձ կատարեց անվտանգության ոլորտին և բանակի վերջին ձեռքբերումներին: Ընդ որում՝ արեց շատ վատ եղանակով և վտանգեց մեր երկիրը: Դրանից առաջ ի հայտ եկան հայտնի փորձագետներ, ժամանակին բավականին ազդեցիկ դեմքեր, մեգատնտեսագետներ, մեգափորձագետ Հաագայի դատարանի մասին և իրենց ելույթներով կրկին վտանգեցին մեր երկրի անվտանգությունը:

Հասանք նույնիսկ նրան, որ պատերազմող երկրի հակառակորդին հուշեցին, որ կարող են սկսել հարձակումներ: Դուք ըստ էության պատերազմ եք հայտարարում մեր ժողովրդին, բայց այդ պատերազմը դուք արդեն պարտվել եք, որովհետև այսօրվա մեր երկրի անվտանգությունն ապահովում է այն լեգիտիմ մեծամասնությունը, որի քվեն արդեն երկրորդ անգամ ցույց տվեց՝ մեր երկիրը գտնվում է քաղաքական լուրջ, անվտանգային կայուն հիմքերի վրա»,- նշեց Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, որ պաշտպանության նախարարությունը քանակական և որակական ցուցանիշներով ոչ միայն լուծել է իր առջև դրված խնդիրը, այլև ունեն ձեռքբերումներ, որը նույնիսկ նկատել է հակառակորդի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ առաջնագծում որևէ գործողություն անել չեն կարողանում, քանի որ «մենք ունենք ինժեներական, տեխնիկական տարբերվող սարքավորումներ»:

«Բանակի մասով շատ է խոսվում՝ սննդի համակարգն արժե՞ր ներդնել, թե՞ ոչ: Միանշանակ արժեր, որովհետև դա լուծեց հոգեբանական կարևոր խնդիր»,- նշեց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում