ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին 1,5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգնման ծրագրին՝ հաղորդում է amerikayidzayn.com-ը
Կոնգրեսականը իր խոսքն ուղղել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում է 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:
Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծում են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը:










