ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն ընդունեց այսօրվա արտահերթ նիստում քննարկված բոլոր նախագծերը

ԱԺ-ն ընդունեց այսօրվա արտահերթ նիստում քննարկված բոլոր նախագծերը

Խորհրդարանն այսօր 88 կողմ ձայնով հավանության արժանացրեց «ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Հիշեցնենք, որ վարկային միջոցի ներգրավումն հնարավորություն է տալու կյանքի կոչել Կառավարության ներկայացրած և Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեի օրենքում փոփոխությունները: 

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վարչական  դատավարության» օրենսգրքում և «Վարչարարության հիմունքների, վարչական վարույթի» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն առաջին  ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր՝ այն ակտերի վիճարկման դեպքում, երբ  վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք: Վարչական ակտի կասեցումն արվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում:

Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը ևս խորհրդարանն ընդունեց:

Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր:

ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախագծին և նիստում քննարկված մյուս նախագծերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում