ՆՆարե Ոսկանյան

509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. խորհրդարանն ընդունեց օրենքի նախագիծը

509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը կնվազի. խորհրդարանն ընդունեց օրենքի նախագիծը

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր հավանության արժանացավ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կողմ՝ 74, դեմ 14, ձեռնպահ 2:

Հիշեցնենք, որ նախագծով շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում կանխատեսվում է ունենալ դրական էֆեկտ: Եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում:

Նախագծի քննարկման ժամանակ չբացառվեց, որ կլինեն նաև համայնքներ, որտեղ նախագծի ազդեցությունը կլինի բացասական, բայց հանրագումարային արդյունքի դրական լինելու շնորհիվ,  կփորձեն համահարթեցումը իրականացնել բյուջետային գործընթացի շրջանակներում սուբսիդիաների գործիքի օգնությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում