ՆՆարե Ոսկանյան

Կրկնակի նպաստ ստանալու հնարավորություն՝ գյուղական համայնքներում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կրկնակի նպաստ ստանալու հնարավորություն՝ գյուղական համայնքներում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Գյուղական համայնքներում բնակվող ընտանիքները կունենան երեխայի խնամքի կրկնակի նպաստ ստանալու հնարավորություն: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ՝ 90 կողմ ձայնով, ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների օրենսդրական նախագիծը: 

Նախագծով առաջարկվում է, որ գյուղական բնակավայրերում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները ևս խնամքի նպաստ կստանան: Դա կարվի՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո: 

Հիշեցնենք, որ նախագծով  եթե գյուղական բնակավայրում բնակվող ծնողը նաև վարձու աշխատող է, գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա կստանա կրկնակի նպաստ: Այսինքն՝ 26 500 դրամ՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ընտանիքին, 26 500 դրամ էլ՝ որպես գյուղական բնակավայրում բնակվող մինչև երկու տարեկան երեխա խնամող ընտանիքին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում