ՆՆարե Ոսկանյան

Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալուց. ԿԳՄՍ նախարար

Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալուց. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին և դրանից հետո ստեղծված իրավիճակին:  

«Իրավապահ մարմինները որոշակի նյութեր նախապատրաստել են: Սմբատ Գոգյանը նույնպես հրավիրվել է: Դրանից առաջ Գոգյանը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, բայց հետո հրաժարվել էր հանցագործության մասին հայտարարություն տալուց»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նրա տված հայտարարության հիման վրա իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, քանի որ հովանավորչության  մասով բավարար ապացույցներ չէին եղել: «Այսինքն` հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալուց: Սրանից եզրակացություն արեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Դիտարկմանը ի պատասխան` եթե վարչապետը չստորագրի հրաժարականի դիմումը, և նա շարունակի պաշտոնավարել, Ա.Հարությունյանն ասաց՝  իր կարծիքը նրա հայտարարությունների հետ կապված արդեն ասել է, իսկ մնացածը՝ հետագա հնարավոր զարգացումների դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում