ՀՀայկարամ Նահապետյան

ԱՀ նախագահը մասնակցել է ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը

ԱՀ նախագահը մասնակցել է ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար Վաչագան Իշխանյանի ջոկատում փառավոր մարտական ուղի անցած և 1992 թ. մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսի հիշատակին, նրա ընտանիքի անդամների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհել Սերգեյ Ամիյանի  կիսանդրու պատվանդանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում