ՄՄարիամ Մխիթարյան

Օդային հարձակումներ Սիրիայի տարածքում. SANA

Օդային հարձակումներ Սիրիայի տարածքում. SANA

Սիրիայի ՀՕՊ համակարգերը կրակ են բացել Դամասկոսից 220 կմ հեռու գտնվող Համա շրջանի երկնքում հայտնված օդային թիրախների ուղղությամբ: Հանրապետության զինված ուժերի հրամանատարության տվյալով՝ ագրեսիան իրականացրել է Իսրայելի օդուժը:

«Իսրայելը նոր ագրեսիա իրականացրեց Սիրիայի դեմ՝ գրոհելով մի քանի ռազմական դիրքեր: Միաժամանակ թշնամու շատ հրթիռներ են խփվել՝ նախքան նրանց կհաջողվեր հասնել նպատակին», ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել էին հարավային Էս-Սուվեյդա նահանգի Սալհադ քաղաքի տարածքում տեղակայված բանակի դիրքերի վրա: Արդյունքում զոհվել է երկու զինծառայող, ևս չորսը վիրավորվել է: Հրթիռներ են արձակվել նաև Դեյր Զոր նահանգում և Էս-Սուխնայի օազիսում գտնվող ռազմական օբյեկտների ուղղությամբ»,- հայտնում է նախարարության աղբյուրը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում