ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի նախագահը զգուշացնում է ՄԱԳԱՏԷ-ին. ТАСС

Իրանի նախագահը զգուշացնում է ՄԱԳԱՏԷ-ին. ТАСС

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանի պատասխանը վճռական կլինի, եթե ՄԱԳԱՏԷ-ն որոշումներ կայացնի ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո: Նա ընդգծել է, որ «Թեհրանի քաղաքականությունը միշտ հիմնված է եղել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վրա»:

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հունիսի 19-ին ընդունել է Եվրոեռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) բանաձևը, որով Իրանից պահանջվում է թույլ տալ մուտք գործել երկրի երկու հաստատություն: Ըստ գործակալության տվյալների՝ այնտեղ պահպանվում է չհայտարարված միջուկային նյութ: Բանաձևի նախագիծը մշակվել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի համապատասխան զեկույցի հիման վրա: Խորհրդի անդամ 35 երկրից 25-ը կողմ է քվեարկել բանաձևին, Ռուսաստանը և Չինաստանը դեմ են եղել, յոթ երկիր ձեռնպահ է մնացել:

Հայտարարության մեջ Իրանի նա[ագահ Ռոհանին նաև նշել է, որ իր երկիրը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ այն դեպքում, եթե «Վաշինգտոնը վերադառնա ՄԱԿ-ի բանաձևերի իրագործմանը և միջուկային գործարքի շրջանակում ստանձնած պարտավորություններին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում