Քաղաքացիներն էստեղ ոչ թե տուժած են դուրս գալու, այլ՝ շահած. Թունյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանում քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը որակեց կարևոր և նշեց, որ նախագիծը լավն է և ունի մեղմացնող ազդեցություն:

«Վատթարացնող ազդեցություն ունեցել է նախագիծը, որն անցած տարի ենք ընդունել, երբ իրականությունից շեղված կադաստրային արժեքները մոտարկեցինք շուկայականին: Եվ եթե մենք հիմա գույքահարկով էս փոփոխությունը չանենք, ստացվում է, որ մարդկանց կողմից վճարվելիք գույքահարկերը աստղաբաշխական աճ էին ունենալու: Այսինքն՝ մենք հիմա էս նախագծով մեղմացնում ենք կադաստրային արժեքների մոտարկման նախագծի էֆեկտը»,- նշեց Թունյանը:

Պատգամավորն անդրադարձավ տնտեսական, անշարժ գույքի շուկայի և մարդկանց եկամուտների վրա նախագծի ազդեցությանը՝ նշելով, որ  իրական եկամուտները պարզելու խնդրով պայմանավորված՝ Հարկային օրենսգրքում կատարած փոփոխություններով իջեցվում են եկամտահարկի դրույքաչափերը և փոխարենը հարկվում է հարստությունը:

«Այսինքն՝ եկամտահարկը նվազեցնելով մենք ավելի շատ գումարից ենք հրաժարվել որպես պետություն, պետական բյուջե, քան էն գումարը, որը գույքահարկի միջոցով հավաքվելու է: Եթե մենք նայենք, որ հաջորդ տարի եկամտահարկը դառնալու է 22%, հետո՝ 23% և դա համեմատենք էն բեռի հետ, որը, ավելանալու է, կտեսնեք, որ քաղաքացիներն էստեղ ոչ թե տուժած են դուրս գալու, այլ՝ շահած»,- նշեց Թունյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում