ԱԱրման Գալոյան

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին

Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին

Օրերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը: Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Քոչարյանի ազատ արձակվելուց երկու օր անց:

«Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին»,- ըստ Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ հայտարարել է Մերի Հարությունյանը:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարել էր Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների բողոքը, որոշելով նրան ազատ արձակել 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Արդեն հունիսի 20-ին 4 մլրդ դրամ գրավը վճարվել էր, և ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռ. Քոչարյանն ազատ արձակվել:

Տեղեկացնենք նաև, որ ամբաստանյալի կարգավիճակում է նաև Սերժ Սարգսյանը. նա էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում