Ավագանու անդամին հրավիրել են քրեական ոստիկանության գլխավոր վարչություն

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Խաժակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեկ ժամ առաջ ոստիկանությունից ստացել է ծանուցումը:
«Տեղեկացնեմ նաև որ սա երկրորդ քրեական գործն է, որի վերաբերյալ այսօր պետք է բացատրություն ներկայացնեմ»,- գրել է նա:









