ՆՆարե Ոսկանյան

Նախատեսվում են շինթույլտվությունների վարչական ակտերի կասեցման փոփոխություններ

Նախատեսվում են շինթույլտվությունների վարչական ակտերի կասեցման փոփոխություններ

ԱԺ-ում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Վարչական  դատավարության» օրենսգրքում և «Վարչարարության հիմունքների, վարչական վարույթի» օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթն առաջին  ընթերցմամբ ընդունելու հարցը:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ շինարարական թույլտվությունների հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: 

«Շուրջ 60 շինթույլտվություն է կասեցվել, որտեղ մոտ 450 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում է այժմ սառած: Միայն Երևանում 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում: Եվ նման իրավիճակում այս օրենսդրական նախաձեռնությունն անհրաժեշտ է: Առաջարկում ենք՝  այն ակտերի վիճարկման դեպքում, երբ  վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը՝ կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք: Վարչական ակտի կասեցումը արվի միայն  միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից  միջնորդությունը բավարարվելու պայմաններում»,- ասաց փոխնախարարը:

Փոփոխությունն ընդունվելու դեպքում նախատեսվում է, որ կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի և կողմերն իրավունք կունենան դատարանին  ներկայացնել  կասեցնելու միջնորդություն, եթե օրենքով  սահմանված հիմքերն առկա են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում