ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանը քննարկում է ԱՄՀ-ից նոր միջոցներ ստանալու նախագիծը

Խորհրդարանը քննարկում է ԱՄՀ-ից նոր միջոցներ ստանալու նախագիծը

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության ներկայացրած «ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման»  համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացան համաշխարհային տնտեսության շոկեր, ինչպես նաև ներքին տնտեսությունում սահմանափակումներ, որոնք իրենց ազդեցությունն ունեցան մի շարք ոլորտներում:

«Ճեղքի փակման հնարավորությունները հասկանալու համար առաջին հնարավորությունը դիտվել է ներքին աղբյուրների հաշվին հարկելու հնարավորությունը, որը գնահատվել է 50 միլիարդ դրամի կարգի, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հնարավորությունները տարվա համար գնահատվում է մոտ 160 միլիարդ: Անհրաժեշտություն առաջացավ դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին, որպեսզի կարողանանք ստանալ այդ միջոցները՝ բյուջեի ֆինանսավորումը կայուն ապահովելու համար»,- ասաց նախարարի տեղակալը: 

Հիշեցրեց, որ մայիսի 18-ին տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի նիստ և հաստատվել է Հայաստանին վարկավորում տրամադրելու որոշումը: «Ըստ այդ որոշման, քանի որ մենք օգտվում ենք Արժույթի միջազգային հիմնադրամի կանխարգելիչ վարկային համաձայնագրից, մենք հնարավորություն ունեինք միջոցները վերցնելու, բայց չէինք վերցնում և պայմանավարովածությունը վարկային  այնպիսին էր, որ դա կարող ենք  վերցնել անհրաժեշտության  դեպքում»,- ասաց նախարարի տեղակալն՝ ընդգծելով, որ այս վարկային միջոցի ներգրավումն ուղղակի հնարավորություն է  տալիս կյանքի կոչել Կառավարության կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից հաստատված բյուջեի օրենքում փոփոխությունները: Ասաց՝ սա այն ֆինանսական հենարանն է, որը հնարավորություն կտա  անխափան իրականացնել բոլոր ֆինանսական հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում