ՆՆարե Ոսկանյան

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը: Օրակարգում 22 հարց է:

Նախատեսված է, որ ավագանին որոշում կընդունի շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման կարգը, պայմանները, գործունեության ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին։

Ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու, Նուբարաշեն վարչական շրջանի տարածքի գոտիավորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու, շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանելու մասին և այլ հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում