ԱԱրսեն Մկրտչյան

Ակնկալում եմ հյուրընկալել Ձեզ Քվիրինալյան պալատում. Սերջիո Մատարելլան՝ Արմեն Սարգսյանին

Ակնկալում եմ հյուրընկալել Ձեզ Քվիրինալյան պալատում. Սերջիո Մատարելլան՝ Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

Սրտանց շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ իտալացի գործընկերը նրան մաղթել է անձնական ու ընտանեկան բարեկեցություն: «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը:

Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»,- նշված է ուղերձում:

Իտալիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում նախագահ Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում