ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ․ Արայիկ Հարությունյանը՝ Արմեն Սարգսյանին

Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ․ Արայիկ Հարությունյանը՝ Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ:

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Արցախում խոր հարգանք են տածում Ձեր հանդեպ՝ որպես հմուտ պետական ու քաղաքական գործչի, գիտնականի ու դիվանագետի:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների զարգացման ու զորացման, նոր աշխարհում հայ ժողովրդի տեղի ու դերի ամրապնդման, մեր սերունդների հուսալի ու ծաղկուն ապագայի կերտման հայրենանվեր գործին: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք»,- նշված է Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում