ՇՇողիկ Գալստյան

Ջոն Բոլթոնը Թրամփի և Պուտինի հարաբերությունները հանելուկային է անվանել. РИА Новости

Ջոն Բոլթոնը Թրամփի և Պուտինի հարաբերությունները հանելուկային է անվանել. РИА Новости

ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները համարում է հանելուկային: Այս մասին նա գրել է «Կաբինետը, որտեղ դա տեղի ունեցավ» գրքում, որի վաճառքը մեկնարկել է երեքշաբթի: Փոխանցում է РИА Новости-ն:

«Թրամփը Պուտինի մասին երբևէ որևէ կարծիք ինձ մոտ չի արտահայտել, ինքս էլ չեմ հարցրել, հնարավոր է` վախենալով, թե ինչ կարող եմ լսել: Նրա անձնական հարաբերությունները Պուտինի հետ մնացին հանելուկային»,- գրել է Բոլթոնը:

Հիշեցնենք, որ Բոլթոնի գիրքը վաճառքի է հանվել հունիսի 23-ին, քանի որ Կոլումբիայի շրջանի դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատության նախարարության հայցադիմումը, որը պահանջում էր արգելել «Կաբինետը, որտեղ դա տեղի ունեցավ» գրքի հրատարակումը:

Դատարանի կարծիքով՝ Թրամփի վարչակազմը չի կարողացել ապացուցել, որ գրքի հրատարակումն արգելելով՝ հնարավոր կլինի կանխել «անուղղելի վնասը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում