ՆՆարե Ոսկանյան

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում. Մակրոն

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում. Մակրոն

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Փոխանցում է РИА Новости-ն: 

«Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում: Այդ մասին ես ասել եմ Թուրքիայի նախագահին»,- ասել է Մակրոնն ու ընդգծել, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային խորհրդաժողովում ստանձնած պարտավորություններին:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ թեմայի շուրջ զրուցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մակրոնը հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշման մասին, ըստ որի բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում